ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Արտահանում» են վարդերի հեղափոխություն

«Արտահանում» են վարդերի հեղափոխություն
21.12.2013 | 23:36

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կաշխատի ԱՄՆ-ում: Նրա Facebook-յան էջում հայտնվել է տեղեկություն, որ Վրաստանի նախկին նախագահը «միացել» է ամերիկյան Թաֆթսի համալսարանին, նա կաշխատի Ֆլեթչերի դպրոցում, որը դիվանագետներ և իրավագետներ է պատրաստում: Սաակաշվիլին դասախոսությունները կսկսի 2014 թվականի գարնանային կիսամյակից:

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ